ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Բրինկը մայիսի 31-ին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկրի վարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ:
Իլհամ Ալևի հետ հանդիպմանը Բրինկը քննարկել է Ադրբեջանի հետ առևտրական կապերի, գազի արտահանման, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հատկապես ընդգծել է, որ պետք է հարգվեն մարդու հիմնարար ազատությունները, և որ պետք է իշխի օրենքի գերակայությունը: