Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է ԵՄ երկրների վիզայի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ագգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից անհարգալից վերաբերմունքի մասին: Նա մայիսի 31-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին խնդրեց այդ կենտրոններին զգաստացնող թերթիկ ուղարկել:

«Ես գիտեմ, որ նախարարությունն ուղղակի միջամտություն ու ազդեցություն չունի վիզաների կենտրոնների վրա, բայց նրանք երբեմն չափն անցնում են՝ Հայաստանի քաղաքացիների հետ խոսելով անհարգալից, 90 անգամ ուղարկելով մի թղթի հետևից, որ պարզվում է պետք էլ չի: Խնդրում եմ ուղարկել նրանց զգաստացնող թերթիկ որպես ի գիտություն, որ իրենք հասկանան՝ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում իրենց, նույն վերաբերմունքն իրենք մեր հանդեպ ցուցաբերեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբյանը:

Նման մի քանի կենտրոններ են գործում Հայաստանում: Նախկինում քննադատությունների բազմիցս արժանացել է «Միավորված վիզաների դիմումների կենտրոնը», որը ծառայություններ էր մատուցում Հունաստանի, Լիտվայի դեսպանատներին և Իսպանիայի գլխավոր հյուպատոսարանին: TLScontact կենտրոնը վիզաների դիմում-հայտերի լրացման ծառայություններ է մատուցում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններին:

Հայերեն Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան