ՀՀ փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցության մակարդակի մասին՝ անդրադարձել տարբեր ոլորտներում իրականացված և մշակման փուլերում գտնվող ծրագրերին: Փոխվարչապետը բարձր է գնահատել մասնավորապես ՀԲ-ի կողմից մատուցված խորհրդատվական և հետազոտական ծառայություններն ու հավաստիացրել, որ դրանք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացմանը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց աստիճանական բարելավման համար առկա հեռանկարի ու հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ ՓՄՁ-ների արդյունավետ գործունեության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն ընդհանուր առմամբ առկա է մեծ ներուժ, որն իրացնելու համար կառավարությունը ակնկալում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան