«Լույս» հիմնադրամը 2018-2019 թթ. ուստարում կապահովի կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, գոհունակությամբ փաստելով 2009-2018 թթ. իրականացված ծրագրերի արդյունքները եւ կարեւոր ձեռքբերումները, որոշումներ է կայացրել հիմնադրամի հետագա գործունեության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհուրդը որոշել է ապահովել աշխարհի լավագույն 10 համալսարաններում («Լույսի» համալսարաններ) 2017-2018 ուսումնական տարվանից իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 կրթաթոշակառուների աջակցությունը նաեւ 2018-2019 թթ. ուսումնական տարվա համար։

«Բարձր գնահատելով նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը` Հոգաբարձուների խորհուրդը որոշել է դիմել Հիմնադրամի բոլոր հիմնական գործընկերներին ապագա` ներառյալ կրթական ծրագրերին նրանց աջակցության շարունակականությունը քննարկելու համար։ Այս քննարկումների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր ամսին։

Խորհրդի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում հիմնադրամի կրթական ծրագրի աշխատակիցներին նախորդ տարիների նվիրված աշխատանքի համար եւ հուսով են, որ նրանք մասնակից ու աջակից կլինեն «Լույս» համայնքի ձեւավորման եւ այլ գալիք նախաձեռնություններում։

Խորհրդի անդամները միակարծիք են, որ նոր գիտակրթական ու մշակութային ծրագրերին զուգահեռ «Լույս» հիմնադրամը հետագայում եւս հավատարիմ է մնալու իր առաքելությանը` աշխարհի լավագույն համալսարաններում հայազգի ուսանողների ուսումնառությանն աջակցելու հարցում` իր հիմնական նվիրատուների եւ դոնորների հետ շարունակական փոխգործակցությամբ եւ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում