Քաղաքականություն

Շարմազանովը քաղաքական ճամբար փոխելը համարում է պատգամավորների իրավունքը

2 րոպեի ընթերցում

Շարմազանովը քաղաքական ճամբար փոխելը համարում է պատգամավորների իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է համարում ՀՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ պատգամավոր Արտակ Գևորգյանի որոշումը, որով նա միևնույն ժամանակ պահպանում է պատգամավորական մանդատը: «Քաղաքական գործընթացներում առաջին դեպքը չէ, որ մարդիկ գալիս են ու գնում, դա իր որոշումն է՝ հաշվի առնելով նաև գործընկերային հարաբերությունները, գնահատական չեմ տալիս, խմբակցությունն իր գնահատականը կտա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին ի պատասխան՝ ուրիշ լքողներ ևս կլինե՞ն, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, հետևաբար ցանկություն չունի գնահատական տալ ու կանխատեսում անել: «Դա պատգամավորի որոշումն է, անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս, թե ոչ: Ես անձամբ իմ ապագան պատկերացնում եմ «Հանրապետական» կուսակցությունում, շարունակելու են ծառայել իմ ժողովրդին, իմ հայրենիքին «Հանրապետականի» կազմում»,-հավելեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք վտանգ չկա, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում փոքրամասնություն կդառնա: Շարմազանովն ասաց. «Այս պահին վտանգ չեմ տեսնում և նման ինֆորմացիա չունեմ»:

Ինչ վերաբերում է խմբակցության շարքերից Ֆելիքս Ցոլակյանի հնարավոր հեռացման հարցին, ապա պատգամավորը նշեց, որ հարցն այս փուլում չի քննարկվում, բայց, իր կարծիքով, «խմբակցությունում չպետք է լինեն երկակի ստանդարտներ»:

Ավելի վաղ՝ հայտարարվեց, որ ՀՀԿ խմբակցության նիստում որոշում է կայացվել, որ Շիրակ Թորոսյանն իր դիմումի համաձայն կլքի խմբակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում