Տարածաշրջանային

Վրաստանը խզում Է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նրա կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Վրաստանը խզում Է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նրա կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր Է սկսել այն բանի կապակցությամբ, որ նա ճանաչել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության ԱԳ նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել Է մայիսի 29-ին:

«Ռուսաստանի Դաշնության կողմից արված մեքենայությունների արդյունքում սիրիական ռեժիմը մայիսի 29-ին միջազգային նորմերն ու սկզբունքները խախտող որոշում Է ընդունել՝ ճանաչելով վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը: Այդ գործողությամբ Ասադի ռեժիմը պաշտպանեց Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական ագրեսիան»,-ասված Է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ միջազգային հանրակցությունը պաշտպանում Է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ Է անում միջազգային հանրակցությանը՝ հակազդել Սիրիայի գործողություններին:

Ավելի վաղ Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարել են Սիրիայի հետ փոխադարձ ճանաչման եւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում