NASA-ն մինչեւ տարեվերջ ձեռնամուխ կլինի տեղերի գնմանը Լուսնի մասնավոր իջեցվող մոդուլներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը (NASA) մտադիր Է մինչեւ տարեվերջ ձեռնամուխ լինել իր բեռների համար տեղերի գնմանը մասնավոր իջեցվող ապարատներում, որոնք, ինչպես սպասվում Է, Լուսին կուղեւորվեն առաջիկա մի քանի տարում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Space.com ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով NASA-ի տնօրենի օգնականի տեղակալ Ջեյմս Ռոյթերին:

«Մենք անհրաժեշտ ենք համարում որքան կարելի Է արագ հնարավորություն ստանալ մեր բեռները Լուսնի մակերեւույթ հասցնելու վայրԷջքային մոդուլների միջոցով,- մեջբերում Է ինտերնետ-հրատարակությունը Ռոյթերի խոսքից անցյալ շաբաթվա վերջին Փասադինայում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսում, որտեղ Միացյալ Նահանգների մի շարք ֆիրմաներ ներկայացրել են, մասնավորապես, իջեցվող ապարատների՝ իրենց նախագծերը:- Եվ մենք կարծում ենք, որ մեզ նման հնարավորություն կարող են ընձեռել մասնավոր ընկերությունները»:

Նրանց մոդուլների միջոցով, Ռոյթերի խոսքով՝ NASA-ն առաջին փուլում, մինչեւ 2021 թվականի վերջը, կցանկանար Լուսին հասցնել իր 10-ական կիլոգրամ բեռներ: «Մենք մտադրվում ենք նման պարտավորագրեր կնքել մինչեւ ընթացիկ օրացուցային տարվա վերջը»,- նշել Է նա: Ինչպես ընդգծել Է Ռոյթերը, բեռները Լուսին հասցնելու համար NASA-ին առայժմ կբավարարեն ինչպես ոչ մեծ իջեցվող մոդուլները, այնպես Էլ միջին չափերի ապարատները՝ 500 կիլոգրամից մինչեւ մեկ տոննա զանգվածով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ