ԵՊՀ ռեկտորը ոչ իրավաչափ է համարում բողոքի ակցիա սկսած ուսանողների պահանջները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիտխորհրդի նիստերի դահլիճում բողոքող ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամներն, ովքեր մայիսի 29-ի կեսօրից դասադուլի կոչեր էին հնչեցնում բուհում, պահանջում են համալսարանի ռեկտորԱրամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

«Պահանջներն իրավաչափ չեն: Ռեկտորի հրաժարականը հնարավոր է միայն երկու դեպքում՝ երբ նա դիմում է ներկայացնում և երբ hոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում: Երկու դեպքն էլ գտնվում են իրավական դաշտում: Ես օրինապաշտության կողմնակից եմ և գտնում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով», - ասաց Արամ Սիմոնյանը:

Ինչ վերաբերում հոգաբարձուների խորհրդի լուծարմանը, ռեկտորը նշեց, որ այդ խորհուրդը նա չի ընտրել, այն ընտրվել է ՀՀ կառավարության որոշմամբ:

«Ես ինքս խորհրդի անդամ չեմ և նույնիսկ իրավունք չունեմ քվեարկելու հոգաբարձուների խորհրդի որևէ որոշման համար», - ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով ֆինանսական աուդիտ անցկացնելու վերաբերյալ ուսանողների պահանջին՝ Սիմոնյանը նշեց, որ տվյալ դեպքում ՀՀ օրենքով աուդիտ կազմակերպվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ տարին մեկ անգամ:

«Վերջին անգամ աուդիտը կազմակերպվել է 2017 թվականին: Ընդ որում, աուդիտը կազմակերպվում է պետության կողմից լիցենզիա ստացած համապատասխան աուդիտորական գրասենյակը՝ մրցույթի ճանապարհով: Մրցույթը հաղթող գրասենյակը այն անցկացնում է, արդյունքները տպագրվում են մամուլում: Դա ոչ մի կապ չունի ռեկտորի անձնական ցանկության հետ »,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով` նոր աուդիտ պարտադիր կերպով անց է կացվելու ֆինանսական տարվա ավարտին:

Ռեկտորը նաև անդրադարձավ արհմիության և ուսխորհրդի ժամանակավոր կասեցման ուսանողների պահանջին: Նա ընդգծեց, որ դրանք ինքնակառավարվող մարմիններ են և դրանց կասեցումը համալսարանի ղեկավարությունից պահանջելը ևս իրավաչափ չի:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը