Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնում շրջայցից հետո Սարգսյանը լրագրողների հետ կատակեց՝կենտրոնում գործող զինվորների հանգստի սենյակը ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակն ունի, ապա իր աչքի տեսածով վստահեցրեց, որ տղաներն այստեղ փայլուն բուժում են ստանում: «Ինձ հետ զրույցի ընթացքում տղաները նշում էին, թե երջանիկ են, որ այս կենտրոնում են»,-ասաց նախագահը:

Նա հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համեմատեց աշխարհի լավագույն հիվանդանոցների վերականգնողական կենտրոնների հետ, ապա հավելեց, որ մեր կենտրոնն աշխարհում լավագույնն է:

Նախագահ Արմեն Սարգսյանն եղավ կենտրոնի սենյակներում, ծանոթացավ այնտեղ վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ և բոլորին մեկ առ մեկ անձամբ շնորհավորեց Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով:

Շրջայցից հետո նախագահը զինվորների հետ շփվեց հյուրասիրության սեղանի շուրջ, բաժակ բարձրացեց՝ բուժվող զինվորներին մաղթելով, որ հանրապետության 101-րդ տարեդարձին բոլորով միասին , ոտքի վրա կանգնած Սարդարապատում դիմավորեն: «Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հնարավորինս շուտ առողջանաք: Ես խոսեցի ձեզ հետ և հասկացա, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ ուժեղ կամք ունի: Դուք մարդիկ եք, ովքեր հաղթահարել են և՛ վախը, և՛ դժվարությունը: Այսօր պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ, որպեսզի ոտքի կանգնեք»,-ասաց Արմեն Սարգսյանը: «Ես մաղթում եմ, որ ձեզանից նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, ամուսնանան, ունենան երեխաներ, թոռներ, և հետո պատմեք նրանց ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև ձեր անցած ճանապարհը շատ կարևոր է: Հայրենասիրությունը միայն կոչերով չէ, հայրենասիրության լավագույն օրինակը դուք եք»,-նշեց Սարգսյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը տեղակայված է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում: ՀՊՎԿ բացման արարողությունը տեղի է ունեցել2018թվականիհունվարի 28-ին:

Հայերեն English

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին