«ԵՊՀ Ռեստարտ»-ի մի խումբ անդամներ պահանջում են ռեկտորի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի տարածքում «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրանք պահանջում են համալսարանի ռեկտորԱրամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում, ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

Ակտիվիստները կոչ են անում ուսանողներին ու դասախոսներին դասադուլ և գործադուլ սկսել:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամԴավիթ Պետրոսյանը նշում է, որ համալսարանը շատ լուրջ խնդիրներ ունի, ինչպիսիք են կրթության ցածր որակը, կենցաղային ոչ արժանապատիվ պայմանները, ֆինանսների անարդյունավետ օգտագործումը, ակադեմիական միջավայրի բացակայությունը և այլն:

Այնուհետև ակտիվիստները իրազեկման երթ են կազմակերպել ԵՊՀ-ի տարածքում:

Ուսանողներից մեկը «Դեմ եմ անհիմն ռեստարտին» պաստառը ձեռքին դեմ հանդես եկավ նման նախաձեռնությանը՝ նշելով, որ ուսանողները սոցիալական ցանցի միջոցով անհիմն ու առանց փաստերի անվանարկում են ռեկտորին:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում