Պաշտոնական

Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԱԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: Սերխիո Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկրում տեղի կունենան այնպիսի բարեփոխումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու նորանոր հաղթանակների արձանագրմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններին, արտագաղթի խնդրին և այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում