Հասարակական

Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Սփյուռքում անցկացվելու են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Սփյուռքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ դեռ մի քանի ամիս առաջ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում ձևավորվել են հանձնաժողովներ, որտեղ ներգրավվել են կուսակցություններ, տարբեր միություններ: «Ես կարծում եմ, որ հարյուրամյակը չպետք է սահմանափակել միայն այս ամսվա, կամ այս տարվա կտրվածքով: Անհրաժեշտ է գիտական, քաղաքական ախիվային փաստաթղթերի հետ կապված շարունակել քննարկումները»,-ասաց նա:

Գանտահարյանը նշեց, որ մայիսի 30-ին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կմեկնարկի լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: «Համաժողովի ընդհանուր թեման պետականությունն է լինելու, որին մասնակցելու են Սփյուռքի տաբեր ներկայացուցիչներ: Համաժողովը սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ է»,-ընդգծեց Գանտահարյանը, հավելելով, որ անդրադարձ կկատարվի նաև առաջին հանրապետության ժամանակահատվածում լույս տեսած մամուլին, պետականությանը: Սփյուռքից եկած լրագրողները հանդիպումներ ունենալու առիթ կունենան հայաստանյան գերատեսչությունների ղեկավարների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում