ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների պատվիրակությանը՝ Ջուզեպպե Գալատիի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում վերջին փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և բացառապես խաղաղ ճանապարհով: «Սա նշանակում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն արդեն իրողություն է և գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր կառավարությունը վճռական է այս իրողությունը դարձնել մշտական: Մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի կամքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում վերջին երկու տասնամյակում ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը, և բոլոր խնդիրների լուծումը պետք է սկսել այստեղից: «Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: Ժողովրդավարության հաստատման կարևոր փուլ եմ համարում ոչ միայն ազատ, արդար և ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալը, այլ նաև հեռանալը»,- շեշտել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները մեր երկրում ամրագրելուն միտված քայլերը, միաժամանակ իր մտահոգությունն արտահայտել ոմանց կողմից ԵԽԽՎ-ն որպես ԼՂ հակամարտության հարթակ օգտագործելու փորձերը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և բանակցությունների համար գոյություն ունի մեկ հարթակ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափն է:

Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները նոր թափ կհաղորդեն երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության առաջնահերթություններին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, քաղաքական հնարավոր զարգացումներին և մի շարք այլ հարցերի:

Հայերեն Русский

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով կվերադառնան Սյունիք

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում․ մեկնարկում է հայտերի ընդունումը

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի և վերլուծական կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը