Հասարակական

Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին

2 րոպեի ընթերցում

Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

«Սիրելի աշակերտներ, գիտեմ, որ Վերջին զանգին շատ եք սպասում: Ցավոք, նախարարի պաշտոնում առաջին վերջին զանգի միջոցառմանը չեմ կարող ներկա գտնվել , որովհետև Փարիզում եմ: Այստեղ տեղի է ունենում Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթնաժողովը: Ցանկանում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, ուրախ անցկացնեք միջոցառումները թե դպրոցներում, թե դրանցից դուրս»,- նշեց Հարությունյանը: Նա հայտնեց, որ տեղյակ է Վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներից՝ համոզմունք հայտնելով, որ շրջանավարտներն ակտիվ կմասնակցեն դրանց:

«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ են սպասվում, մասնավորապես, ընդունելության քննությունները: Նախարարը նկատեց, որ երկրում տիրող փոփոխությունների համատեքստում երիտասարդները ևս պատասխանատվություն ունեն:

«Ունեք պատասխանատվություն սովորելու, փոխվելու, կրթվելու, որովհետև ապագա պաշտոնյաներն եք, տարբեր մասնագիտություններ կրողներն եք»,-հավելեց նախարարը:

Հայաստանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում