Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք. Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականն անելու է ամեն ինչ պատվով հանդես գալու համար:

«Թեպետ վերջին անգամ խաղացել եմ 10 օր առաջ, բայց պահպանել եմ մարզավիճակս: Այս մրցակիցների հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց նրանք փոփոխվել են, մենք էլ ենք փոխվել: Դեռ կհասցնենք ծանոթանալ»,-լրագրողների հետ բաց մարզումից հետո հանդիպման ժամանակ ասաց Մխիթարյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ սպասելի վերանշանակված Վարդան Մինասյանից՝ Մխիթարյանն ասաց. «Սպասելիքները մեծ են: Նա էլ շատ մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք և օգտագործենք այս միակ հնարավորությունը»:

Անդրադառնալով թիմի նորեկներին՝ ազգային ընտրանու ավագը փաստեց, որ մի քանի բառ է փոխանակել նորեկ Արարատի հետ և լավ տպավորություն ունի: «Շատ ժամանակ չի եղել նրանց հնարավորությունների և կարողություններին ծանոթանալու համար: Տեսել եմ մի քանի տեսանյութ, բայց դա ուրիշ է, նրա հետ խաղադաշտում շփումը՝ ուրիշ»,-փաստեց նա:

Մխիթարյանը խոսեց նաև 3 տարի անց կրկին հավաքական հրավիրված Յուրա Մովսիսյանը հետ հետագա հաջող համագործակցության մասին. «Հույս ունեմ, որ կրկին համագործակցությունը Յուրա հետ կստացվի: Փորձելու ենք ամեն ինչ անել հավաքականին օգնելու համար»,-շեշտեց հայ ֆուտբոլիստը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մայիսի 29-ին կմրցի Մալթայի հետ, ապա՝ հունիսի 4-ին ուժերը կչափի Մոլդովայի հավաքականի հետ։ Երկու խաղերը կկայանան Ավստրիայում։

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը