Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Նա նշեց, որ հունիսի 1-ից կանգնեցնելու են գործող ատոմակայանի աշխատանքը՝ երկարաձգման շինարարական աշխատանքները իրականացնելու համար: «Մի քանի օրից կանգնելու է նաև Երևանի ՋԷԿ-ի աշխատանքները, քանի որ վերակառուցման աշխատանքներ են իրականացվելու: Ամբողջական ուժի մեջ կմտնի Հրազդանի 5-րդ բլոկը, մենք նաև Վրաստանից ենք հոսանք ներկրում, ամեն ինչ ապահովված է, մենք որևէ խնդիր չունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Ատոմակայանի աշխատանքներն ըստ պայմանագրի և փորձագիտական եզրակացության երկարացվում են 10 տարով, սակայն նախարարը համոզմունք ունի, որ այն ավելի երկար կարող է աշխատել:

Նախարարը հայտնեց, որ ատոմակայանի աշխատանքները դադարեցված են լինելու մինչև 2019թ., սակայն հավելեց, որ դա լինելու է փուլային: «Ըստ փուլերի մենք երկու ամիսը մեկ անգամ էներգաբլոկի տուրբինները փորձելու ենք գործարկել, որպեսզի ներազդեցությունը շատ մեծ չլինի»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Հայերեն

Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Համբարձում Մաթևոսյանն ու Նորբերտ Տոտշնիգը քննարկել են բնապահպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Վազգեն Թևանյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80–ամյակի առիթով

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում կավարտի վարչապետի պաշտոնում իր գործունեությունը

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին

Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է. Փաշինյան