Պաշտոնական

Գառնիկ Մկրտչյանը Փաշինյանին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Գառնիկ Մկրտչյանը Փաշինյանին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում և կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ՀՄԸՄ-ի նախաձեռնությունների իրականացմանն ու գաղափարների տարածմանը:

Հյուրերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին է ներկայացրել ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որոնք տեղի են ունենալու Հայաստանում՝ հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ միջոցառումներին մասնակցելու նպատակով հայրենիք է ժամանելու միության տարբեր երկրներում տեղակայված մասնաճյուղերը ներկայացնող 1200 սկաուտ: Գառնիկ Մկրտչյանը վարչապետին հրավիրել է մասնակցելու 100-ամյակի գլխավոր միջոցառմանը: Հրավերը սիրով ընդունվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում