Սպորտ

Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ 

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք. Սամբոյի ֆեդերացիայի նախագահ 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան դժգոհ չէ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը. «Վստահ եմ, որ մեդալների քանակը և գույնն այլ կլինեին, եթե չլիներ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի անժամանակ մահը: Լիահույս եմ, որ աշխարհի առաջնություններում մենք կկարողանանք ավելի շատ ոսկե մեդալներ նվաճել, քանի սամբոն ֆիզիկապես, հոգեպես և կազմակերպչական տեսանկյունից պատրաստ է: Սամբոն միշտ էլ իր մեդալների քանակով լավագույն եռյակում է եղել: Մենք Եվրոպայի առաջնությունում ավելի շատ ոսկե մեդալներ նվաճելու ներուժ ունեինք»,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ասլանյանը առանձնակի նշեց Վաչիկ Վարդանյանի երրորդ տեղի համար գոտեմարտը, ինչպես նաև Արսեն Ղազարյանին, ում քաշային կարգում (74 կգ) ուժեղ սամբիստներ կային:

Սամբիստներն արդեն սկսել են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Այն կկայանա նոյեմբերի 8-12 Ռումինիայում: Հավաքական թիմի կազմը դեռևս հայտնի չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում