Հասարակական

Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

1 րոպեի ընթերցում

Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում սաները բողոքի ակցիա են անցկացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին, ով մայիսի 20-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել, ինչից հետո դասախոսական կազմն ու ուսանողները դասադուլ և գործադուլ են սկսել:

«Պահանջում ենք պարոն Խառատյանի վերադարձը: Լավագույն դասախոսները դիմում են գրել և դուրս եկել քոլեջից, ո՞վ է դրա պատասխանատուն: Մեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել, մենք մտնենք քոլեջ, թե ոչ»,- նշեց ակտիվիստներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում