ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լեհաստանինախարարների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է բազում հաջողություններ՝ նշելով, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել ՀՀ վարչապետի հետ:
«Հույս ունեմ, որ հայ-լեհական բարեկամական, պատմական հարաբերությունները, որոնք ցանկանում ենք խորացնել բոլոր բնագավառներում, շարունակելու են զարգանալ:
Որպես Եվրոպայի համար տարածաշրջանում ռազմավարական կարևորություն ունեցող երկիր' Հայաստանը մեզ համար էական գործընկեր է, որը ներգրավված է քաղաքական և տնտեսական ոլորտներում թե´ եվրասիական, թե' եվրոպականհամագործակցության շրջանակներում: Այն նաև երկկողմ հարաբերություններում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար:
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները»,- ասված է շնորհավորական ուղերձում: