Թող ժողովուրդը տեսնի՝ ով պետությունից ինչ է տարել. Սերյան Սարոյանը` ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում 350 մարդ կա, ովքեր տեղյակ չեն, որ իրենք խոշոր բիզնեսով են զբաղվում ու հարկեր չեն վճարում. նրանց անձնագրերի տվյալները վերցրել են ու նրանց անունով բիզնես են հիմնել: ԱԱԾ տնօրենը խոստացել է կոռուպցիոն շղթայի և նման սխեմաներով հարստացած անձանց բացահայտումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սերյան Սարոյանը նշեց. «Ավելի լավ, թող ժողովուրդը տեսնի, թե ով այս պետությունից ինչ է տարել»: Սարոյանն ընդգծեց, որ ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի:

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ։ «Կարճ ժամանակում ականատես կլինեք խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց հայտնաբերման և օրենքի ուժով պատասխանատվության ենթարկման»,-նշել է նա:

Հայերեն Русский

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին