Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի և ուսանողական խմբերի հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել ուսանողներին տարկետման տրամադրման չափանիշները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ասպիրանտուրա ընդունվողներին տարկետում հանձնելու չափանիշները դեռ քննարկման փուլում են: Նախորդ իշխանությունը փոխել էր տարկետում տրամադրման չափանիշները: Այդ որոշման մեջ դրված էին շատ խիստ սահմաններ, որոնց,հնարավոր է անգամ, որ չբավարարեին Հայաստանում գործող դասախոսներից, բուհերի աշխատակիցներից շատերը: Հիմա մենք փորձում ենք այդ չափանիշները ավելի մեղմել: Եվ դա անում ենք թե ՊՆ-ի և թե ուսանողների խմբերի հետ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ անհրաժեշտ է հիմա փորձել գործող օրենքի սահմանում օպտիմալ որոշումներ գտնել:

Նախարարի կարծիքով` դա լավագույն որոշումը չի լինելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Սակայն փորձում են գտնել լավագույն լուծումը: «Հետագայում օրենքի լրիվ փոփոխությամբ կունենանք արդեն լավ կարգավորումներ»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ պետք է այնպես անեն, որ ոչ գիտությունը, ոչ էլ երկրի պաշտպանողականությունը չտուժեն:

Դեռ նախորդ տարի ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Տարկետման հիմքերի ցանկից հանվել էր ուսումը շարունակելու համար տարկետման իրավունքը , որը փոխարինվել է նպատակային ուսման համար տարկետման իրավունքով՝ ի դեմս բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած այն անձանց, ովքեր ցանկություն կունենան ուսումնառության ընթացքում անցնել ռազմական պատրաստություն, իսկ ուսման ավարտից հետո պաշտպանության նախարարության հետ կկնքեն պայմանագրային սպայական ծառայության անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը