Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:

«2017 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից` ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ, ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2, դատախազության դատախազ՝ 1, ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ, ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ, սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ»,- նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով` 2017թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս