ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանիհուղարկավորության արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները:
Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:
Գրետա Սարգսյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 81 տարեկան հասակում: