Տարածաշրջանային

Իրանը ԵՄ-ին խոստացել Է կատարել միջուկային գործարքը. The Wall Street Journal

3 րոպեի ընթերցում

Իրանը ԵՄ-ին խոստացել Է կատարել միջուկային գործարքը. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ԵՄ-ին խոստացել Է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, եթե հանրակցության երկրները կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Թեհրանին կպատճառեն Վաշինգտոնի պատժամիջոցները, որը որոշել Է դուրս գալ միջուկային գործարքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 20-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը: Հրատարակությունը հղում Է արել Իրանի փոխնախագահ, հանրապետության ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հայտարարությանը: Վերջինս անցած հանգստյան օրերին Թեհրանում հանդիպում Է ունեցել Էներգետիկայի հարցերի եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեի հետ, որը, թերթի տվյալներով, Իրանին առաջարկություններ Է ներկայացրել նրա տնտեսական մեկուսացման կանխման վերաբերյալ, ինչպես նաեւ փորձել Է հանրապետությունից ստանալ միջուկային համաձայնագրի հանձնառության երաշխիքներ:

«Մենք հուսով ենք, որ այն, ինչ նրանք մեզ ներկայացրեցին, կիրականանա»,- ասել Է Սալեհին, որը Թեհրանում զրուցել Է արեւմտյան լրագրողների հետ: Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, փոխնահագահը հայտարարել Է, որ ԵՄ-ի ներկայացուցիչներին կոչ Է արել հանդես գալ Վաշինգտոնի դեմ եւ պահպանել գործարքը:

Նա նշել Է, որ Թեհրանը կկատարի համաձայնագիրն այն դեպքում, եթե ԵՄ-ի ջանքերն ընդհանուր առմամբ կարողանան փոխհատուցել այն վնասը, որը Իրանին կհասցնեն ամերիկյան պատժամիջոցները:

«Գնդակը նրանց դաշտում Է»,- նշել Է Սալեհին: Մայիսի 19-ին Կանիետեն, ամփոփելով Սալեհիի հետ կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ կողմերը պայմանավորվել են նոյեմբերի վերջին Բրյուսելում բարձր մակարդակի սեմինար անցկացնել միջուկային համագործակցության շուրջ: Բացի այդ, Կանիետեն եւ Սալեհին հավաստել են հանձնառությունը գործող միջուկային գործարքին: Եվրահանձնաժողովը մայիսի 18-ին միջոցառումների առաջին փաթեթն Է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: Առաջին քայլը դարձել Է «արգելափակող կանոնակարգի» հաստատումը, որը «արգելում Է ԵՄ-ի ընկերություններին՝ կատարել ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցները, թույլատրում Է ընկերություններին դատական կարգով փոխհատուցել կորուստները այդ պատժամիջոցները կատարող երրորդ անձանցի գործողություններից եւ չեղարկում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների կատարման վերաբերյալ օտարերկրյա ցանկացած դատական վճռի գործողությունը ԵՄ-ի տարածքում», ասված Է փաստաթղթում:

Երկրորդ քայլը դարձել Է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Իրանում եվրոպական նախագծերին ֆինանսավորում տրամադրելու կարգի պարզեցումը: Երրորդը՝ համակողմանի տնտեսական գործընկերության ակտիվացումը, մասնավորապես, Էներգետիկայում: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել Է հանրակցության երկրներին՝ ստեղծել Իրանի Կենտրոնական բանկին ուղղակի բանկային վճարումների մեխանիզմ՝ առանց օտարերկրյա միջնորդ բանկերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում