Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի և Արդարադատության նախարարությունը չի կատարելու որևէ գործողություն, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ դատախազի հրաժարականը պահանջելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, և մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման գործով մեղադրյալների ազատ արձակման լրագրողների հարցին նախարարը նշեց, որ մարդիկ պետք է հաշվի առնեն, որ իրականացնելով բողոքի ակցիաներ նաև կարող են միջամտել այլոց իրավունքներին և ազատությանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ հայտարարվեց և նաև հարցազրույցով հանդես եկավ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը: Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն է, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում` պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշի կարծիքներին, և դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննվի և լուծում ստանա»,- շեշտեց նա:

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները մայիսի 16-ից փակել էին Արշակունյաց պողոտան, երբ դատարանը մերժել էր ամբաստանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը: Նրանք, սակայն, մայիսի 17-ին հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան:

Հայերեն English

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով