ՀՀԿ-ն սաբոտաժի, ռևանշիզմի և հակահեղափոխության որևէ միտում չունի. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է գործել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, Արցախի անվտանգության ամրապնդման: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար շատ կարևոր են բանակաշինության, Արցախի միջազգային ճանաչման, Ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ազգային արժեքների ամրապնդման խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաև վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին ՀՀԿ-ի կողմից նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնելու, հակահեղափոխություն իրականացնելու ցանկության վերաբերյալ: «Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե ոմանց թվում է, որ քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ապա նրանք հայտնվել են ոչ ճիշտ իրավիճակում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ՝ իր գաղափարական կարևոր ծրագրերը կյանքի կոչելով և որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ ռևանշիզմի, ոչ էլ հակահեղափոխության:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին