Ռուս բլոգերները բացահայտում են Հայաստանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում 2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգան էին և ինչպես իրենք էին խոստովանում Հայաստանը հարուստ պատմամշակութային, արևոտ, հյուրընկալ և անվտանգ երկիր է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագիծը իրականացվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, իսկ ֆինանսավորումը իրականացրել է «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից:

Նրանցից մի քանիսն արդեն իսկ իրենց պաշտոնական ինտագրամյան էջերում անդրադարձել են Հայաստանին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կիսվում է նրանց տպավորություններով. «Խմում եմ Հայաստանի համար. Ժամանելով Հայաստան, ինձ մոտ հայտնաբերեցի հիշողության կորուստ, մոռանալով ինչ է ձանձրույթը, դիետան և քնելը: Ես հրաշքով չպայթեցի և ցանկանում էի ուտել իմ սեփական քաշից ավելին, ապա ցանկանում էի նույնքան էլ խմել, քանի որ պատահաբար հայտնվեցի Երևանի գինու օրերին, որը հեքիաթային էր»: «Գալով Հայաստան, ձեր կյանքը ընդմիշտ կփոխվի»: «Այս երկու օրերին ես հասցրել եմ բացահայատել հայերի մասին մի քանի բան, որ հայաստանցիները չափազանց հյուրընկալ են, այստեղի բնակչության մեծամասնությունը խոսում է ռուսերեն, ի տարբերություն Վրաստանի: Երկիր կարելի է գալ ներքին անձնագրերով և հայկական ազգային խոհանոցը շատ համեղ է: Շարունակում ենք բացահայտել երկիրը»:

Բլոգերները 6-օրյա այցի ընթացքում հասցրել են այցելել Խոր Վիրապ, Սևան, Շաքիի ջրվեժ, Զորաց քարեր, Գորիս, Տաթև, Բջնի, Արագած, Սևան, Հովք գյուղ և այլ վայրեր:

Նախագծի խորագիրն է #АйДаАрмения, իսկ բլոգգերների հրապարակումներին կարող եք հետևել www.armenia.travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքի ինստագրամյան էջում կամ #АйДаАрмения հեշթեգով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնությունից այցելությունները կազմել են 112 260՝ անցած տարվա համեմատ գրանցելով 22 տոկոս աճ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ