Ինովացիա

Հայաստանի մանուկներ հիմնադրամի եզակի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա մայիսի 27-ին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մանուկներ հիմնադրամի եզակի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանա մայիսի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզիԴեբետ համայնքումՀայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը կկայանամայիսի 27-ին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՔՈԱՖ-ից:

«ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգիչորսհիմնասյուներն եննորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը»,-տեղեկացրին կենտրոնից։

ՍՄԱՐԹ նախաձեռնությունը մշակվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի նորագույն տեխնոլոգիայի և բարձրակարգ մասնագետների շնորհիվ խթանել գյուղական համայնքների զարգացումը, հնարավորություն ստեղծել տեղի բնակչության, հատկապես երիտասարդների և երեխաների համար տարբեր ոլորտներում լուրջ մասնագիտություն ձեռք բերելու:

ՍՄԱՐԹ ավանը բաղկացած է մի քանի կառույցից: Այն իր մեջ ներառելու է տեխնոլոգիայի, արվեստի և երաժշտության, լեզվագիտության, բիզնեսի, առողջապահության, լեզվաբանության և այլ ոլորտների ուսուցում: Կառուցվել են նաև ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք հնարավորություն են տալու գյուղական համայնքների և ՍՄԱՐԹ կենտրոնի միջև կապ ապահովելու՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ: Սենյակները նաև հնարավորություն են տալու հաղորդակցություն ապահովել ձմեռային ամիսներին, երբ ՍՄԱՐԹ կենտրոն այցելելը դժվար լինի:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից նվիրաբերված 65 հազար դոլարը ևս ծառայել է Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը:

ՍՄԱՐԹ կենտրոնի բացումն իրենց ներկայությամբ պատվելու են Հայաստանի մանուկներ հիմնադրամի բարերարները, աջակիցները, գործընկերները, Հայաստանի ղեկավարները, դեսպանները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում