Իրանագետը ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրում տեսնում է նաև Հայաստանի շահը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը ձգտում է բավական սերտ հարաբերություններ ունենալ ԵԱՏՄ-ի հետ` Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է: Բացի այդ, հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառումը, կարծում եմ, լրացուցիչ հնարավորություն է Իրանի համար`ստեղծել տնտեսական գործակցության նոր դաշտ Եվրասիական տնտեսական երկրների շրջանակում»,- ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների սերտացումը բխում է նաև Հայաստանի շահերից` առաջին հերթին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և երկրորդ` այդ միության շրջանակում միակ երկիրն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի:

«Այդ ցամաքային սահմանը չափազանց կարևոր է: Իրանի Իսլամական Հանրապետությունում «Արազ» ազատ տնտեսական գոտին արդեն բավականին երկար ժամանակ է, որ գործում է, և մեր կողմում ստեղծված «Մեղրու» ազատ տնտեսական գոտին կարիք կա հնարավորինս արագ շահագործման հանձնել: Այդ հանգամանքը կօգնի, որպեսզի կարողանանք օգտագործել այն ամբողջ ներուժը, որն առկա է տվյալ ոլորտում թե՛ երկկողմ Հայաստան-Իրան և թե՛ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների մակարդակով»,- ընդգծեց Ոսկանյանը:

Անդրադառնալով Իրանի դեմ գործարկվող պատժամիջոցներին և այդ երկրի շուկայի հանդեպ ԵԱՏՄ հետաքրքրությանը` նա նշեց ԵԱՏՄ-ի շուկայի հսկայական ծավալների փաստը և 80-միլիոնանոց իրանական շուկան:

«Իրանական այդ մեծ շուկան չափազանց հետաքրքիր է ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների համար: Այս իմաստով այդ շուկան առանձնահատուկ հետաքրքրություն ունի Հայաստանի համար և աշխարհագրական դիրքն էլ նպաստում է, որպեսզի համապատասխան աշխատանքի դեպքում, կարողանանք հանդիսանալ լրջագույն կապող օղակ Իրանի և ԵԱՏՄ երկրների հետ: Այս դաշտում, կարծես թե, զգալի տարաձայնություններ չկան: Անշուշտ, Իրանը կփորձի շարունակել սեփական շուկայի հանդեպ հովանավորչության քաղաքականությունը, բայց համաձայնագրի կնքումով, ըստ էության, այդ շուկայի բավական նկատելի մասը, կարծես թե, բացվում է»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը:

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում