Սպորտ

Ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշ Նարեկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանի ազատ ոճային ըմբիշները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Նարեկ Հարությունյանը երրորդ տեղի համար պայքարում 14:4 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Մարիամիձեին:

Նախօրեին 45 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հարությունյանը 10:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում