Տնտեսություն

Տիգրան Ավինյանը Չինաստանի առևտրի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը Չինաստանի առևտրի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Չինաստանի առևտրի փոխնախարար Ֆու Ցզինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ֆու Ցզինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, Հայաստան - Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և դրանից բխող հնարավորությունները»,- գրել է Ավինյանը:

Նա հայտնել է նաև, որ պայմանավորվել են քննարկումները շարունակել Պեկինում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հանդիպման շրջանակներում:

Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանն Աստանայում առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել:ԵԱՏՄ-ն և ՉԺՀ-ի միջև առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն անցկացվում Էին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա: Բանակցություններին մասնակցում Էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ և Չինաստանի գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում