Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է ռուս դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:

Վլադիմիր Կազմիրիովը1992-1996 թվականներին զբաղեցրել էՂարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդականառաքելության ղեկավարի պաշտոնը:

Հայերեն English Русский