ԿԳՆ-ն փոխել է 9-րդ և 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունների օրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ

«Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ.

«Հայոց պատմություն» /գրավոր/-26.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-11.06.2018թ.

«Գրականություն» /բանավոր/-14.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-17.06.2018թ.

«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-21.06.2018թ.

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-25.06.2018թ.

«Հայոց պատմություն» /բանավոր/-28.06.2018թ.

«Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում

4-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը չեն փոխվել.

«Մայրենի» /գրավոր/-02.06.2018թ.

«Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 8-ից:

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-08.06.2018թ.

«Հայոց լեզու և գրականություն»-12.06.2018թ.

«Ֆիզիկա»- 15.06.2018թ.

«Օտար լեզու»-19.06.2018թ.

«Մաթեմատիկա»-22.06.2018թ.

«Հայոց պատմություն», «Քիմիա» -25.06.2018թ.

«Ռուսաց լեզու»-27.06.2018թ.

Նշենք, որ քննության օրերի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում հնարավորություն չեն ունեցել լիարժեք պատրաստվել ավարտական և միասնական քննություններին:

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը