Միջազգային

ԵՄ-ի ղեկավարները Սոֆիայում կքննարկեն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի ղեկավարները Սոֆիայում կքննարկեն Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները մայիսի 16-ին ԵՄ-ի խորհրդում նախագահող Բուլղարիայի մայրաքաղաքում կքննարկեն Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը, որից դուրս գալու մասին ավելի վաղ հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրակցության ղեկավարներն այդ խնդրին կնվիրեն աշխատանքային ընթրիքը, որից հետո հաջորդ օրը՝ մայիսի 17-ին, կկայանա ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովը:

«Ինչ վերաբերում Է միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշմանը, ապա ես կխնդրեմ երեք ղեկավարների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որոնք ստորագրել են համաձայնագիրը, ներկայացնել իրադրության իրենց գնահատականը ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Սոֆիայում գագաթնաժողովի նախաշեմին ԵՄ-ի ղեկավարներին հղած նամակում:

Նրա խոսքով՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք Է հավաստեն հանձնառությունը իրանական համաձայնագրին: «Ես կցանկանայի, որ մեր քննարկումը առանց որեւԷ կասկածի հավաստի, որ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է գործարքի պայմանները, ԵՄ-ն նույնպես կկատարի դրանք»,-ընդգծել Է նա: Բացի այդ, ինչպես Բրյուսելում լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր, հանրակցության ղեկավարները մտադիր են քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո միության տնտեսական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները: «Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կներկայացնեն այն բանի զանազան տարբերակները, թե ինչպես կարելի Է պաշտպանել ԵՄ-ի տնտեսական շահերն ու ներդրումները միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Իրան

Իրանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները՝ ՌԴ նավի մասնակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում