Կառավարական տանը Փաշինյանի հարևաններն են Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվել և ապրում է կառավարական առանձնատանը, որտեղ նրանց հարևաններն են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազատություն ռադիոկայանի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը: «Մեր տան աջ կողմում գտնվում է Սերժ Սարգսյանի առանձնատունը, այսինքն՝ մեր հարևաններն են Սերժ և Ռիտա Սարգսյանները, իսկ ձախ կողմում՝ արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի առանձնատունը»,- ասաց նա՝ նշելով, որ ոչ մի անգամ հարևաններին չի տեսել:

Դիտարկմանը, թե հանրությունը սպասում է կառավարական առանձատնից Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, ինչպես նա խոստացել է, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ Փաշինյանը մի քանի անգամ փորձել է, սակայն չի ստացվել. «Ինքը մի քանի անգամ արդեն փորձել է, ժամը հարմար չի եղել, մութ է եղել, այնպես որ՝ ես կարծում եմ՝ դա շատ չի ուշանա»:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան