Համաներում շնորհելու որոշման դեպքում ՄԻՊ աշխատակազմը կմիանա քննարկումներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Համաներում կլինի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել, որովհետև իմ իրավասությունը չէ: Բայց որ մեր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, փաստ է: Մենք մեր զեկույցներում հստակ նշել ենք, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը իր հետ բերում է մարդու իրավունքների նոր սահմանափակումների: Համաներման նախաձեռնության դեպքում մենք նույնպես քննարկումներին կմիանանք, այն առումով, որպեսզի ավելի երաշխավորենք այն անձանց իրավունքները, ովքեր կարող են ընկնել այդ համաներման տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թաթոյանը:

Արման Թաթոյանը շեշտեց, որ ինքը համաներումը համարում է շատ կարևոր հանգամանք, սակայն հավելեց, որ դա պետք է տեղի ունենա իրավիճակը ճիշտ գնահատելու եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանը համաներումը կարևորում է հատկապես քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը թուլացնելու տեսանկյունից:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին