Մշակույթ

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը Թանգարանների գիշերը այցելուներին ինտերակտիվ-վիրտուալ խաղեր վայելելու հնարավորություն կտա  

2 րոպեի ընթերցում

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը Թանգարանների գիշերը այցելուներին ինտերակտիվ-վիրտուալ խաղեր վայելելու հնարավորություն կտա  

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ միանում է աշխարհի 30 հազար թանգարաններին՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Թանգարանների միջազգային օր-2018» ամենամյա միջոցառմանը, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության մուտքն ազատ կլինի մայիսի 18-ին, ժամը 11:00 - 18:00։ Այցելուները կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն կունենան։

«Թանգարանների գիշերը» կոմպոզիտորի տուն-թանգարանն առաջարկում է 2800-ամյա Երևանի զարգացման ընթացքը դիտարկել երաժշտության հնչյուններում, որոնք Նալբանդյան, 21 հասցեում՝ տուն-թանգարանի հարակից պուրակում, կտարածվեն մայիսի 19-ին, ժամը 19։00 - 24։00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր նվագախմբերի, երգչախմբի կատարմամբ, նաև ի նշանավորումն Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում