Հասարակական

ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու

2 րոպեի ընթերցում

ԿԳ նախարարը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ առաջացած խնդրին լուծում տալու

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 15-ին կայցելի Շիրակի պետական համալսարան՝ այնտեղ առաջացած խնդիրներին լուծում տալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նախարարը: «Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարան: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-գրել է Հարությունյանը:

Շիրակիպետականհամալսարանիուսանողներըբողոքիակցիաներենիրականացնում՝պահանջելովՇիրակիպետականհամալսարանիռեկտորՍահակՄինասյանիհրաժարականը:

Բողոքիակցիանկազմակերպելուորոշումըկայացվելէմայիսի4-ին,երբպարզէդարձել,որ բուհիռեկտորնաշխատանքիցազատելէպրոռեկտորԱնահիտՖարմանյանին:

Մեկ ամիս առաջ նա աշխատանքից ազատել էր նաև բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին, Հովհաննես Խորիկյանին: Նրանք դեռ 2017 թվականի սեպտեմբերին բաց նամակով խոսել էին Մինասյանի չարաշահումերի մասին: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումներն ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից օրերս ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում