Քաղաքականություն

Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում

1 րոպեի ընթերցում

Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կառավարության անդամ չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս առնչությամբ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորել է իր թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: «Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»,-նշված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում