Սպորտ

Միհրան Հարությունյանը չի մասնակցում հավաքականի մարզումներին. Լևոն Ջուլֆալակյան  

1 րոպեի ընթերցում

Միհրան Հարությունյանը չի մասնակցում հավաքականի մարզումներին. Լևոն Ջուլֆալակյան  

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հեռու է մնում հավաքականի մարզումներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Միհրանը հեռու է մնում հավաքականի մարզումներից: Ոչ մի քայլ չի արել և մոտեցում էլ չկա: Մարզիկը պետք է մասնակցի հավաքների և մրցաշարերի, որ կարողանա ինչ-որ բան ասել: Ոչինչ չեմ կարող ասել նրա մասին»,-ասաց նա:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին իր նորամուտը կտոնի MMA-ի խառ մենամարտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում