Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը ևս մեկ հնարավորություն կստանա 

1 րոպեի ընթերցում

Արսեն Ջուլֆալակյանը ևս մեկ հնարավորություն կստանա 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կրկին հնարավորություն կստանա ցուցադրելու իր վարպետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, ով լուրջ պատրաստվում է: Նա մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի թե անցած տարի, թե այս տարի: Կարապետ Չալյանի Եվրոպայի առաջնությունում սայթաքումներից հետո մենք պետք է մտածենք, որ այդ քաշային կարգում մեզ լուրջ մրցակցություն է պետք: Փոփոխություններ կլինեն բոլոր քաշային կարգերում, սակայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի»,-ասաց մարզիչը:

Ըմբշամարտի Հայաստանի 2018 թվականի առաջնության եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին: Նա Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին գերազանցել էր նաև Կիևի միջազգային մրցաշարում: Հենց այդ պատճառով էր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում Չալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում