Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել առաջարկություն Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը զեկուցեց, որ ներկայացրել են «ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված երաշխիքների տրամադրման մասին ՀՀ որոշման նախագիծը» և առաջարկում են այն ընդունել: «Պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը վերջին պաշտոնաթող նախագահն է, ով օգտվում է այդ իրավունքից, որովհետև մենք պաշտոնաթող նախագահների համար նման երաշխիքներ այլևս չենք նախատեսել: Առաջարկում եմ Ձեր հանձնարարականը, որ հարցին անդրադարձ կատարվի մոտ ապագայում»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մարտի 29-ին կառավարությունը որոշում ընդունեց, որով «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն՝ իր հողամասով, տրամադրվեց պաշտոնաթող երրորդ նախագահին: Ապրիլի 19-ի նիստում այդ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց որոշման համապատասխան կետերը ուժը կորցրած ճանաչել՝ առաջարկելով պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրել բնակարան մյուս կառավարության կողմից, երբ ինքն այլևս չղեկավարի կառավարությունը:

«Խնդիրը կարծում եմ պարզ է, որ տեղի է ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում և հետագա իրադարձությունների արդյունքում հիմա անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը՝ կոնկրետ կառավարական առանձնատան սեփականաշնորհման մասին, չեղյալ հայտարարել ու գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարում եմ, որ մեկամսյա ժամկետում ներկայացվի առաջարկություն Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովման երաշխիքների տրամադրման վերաբերյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որլուծումները պետք է լինեն համարժեք այն լուծումներին, ինչ կիրառվել է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան