Ծառայության անձնակազմն ունակ է լուծել համակարգի առջև ծառացած ցանկացած հիմնախնդիր. Գեորգի Կուտոյանի ուղերձը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ծառայության աշխատակիցներին ուղղված ուղերձ է հղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ

Ազգային անվտանգության մարմինների հիմ­նական խնդիր­ներն են եղել ինքնիշխա­նու­թյան, պետա­կան սահման­ների անձեռնմխելիության, տա­րած­քա­յին ամբողջա­կա­նու­թյան, սահմանադրական կարգի, քա­ղա­­քացիների իրավունքների, ազա­տու­­թյուն­­ների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտ­պա­­նու­նակու­թյան ամրապնդումը։

Վերջին օրերի ընթացքում իմ պաշտոնավորումը պայմանավորված է եղել բացառապես այդ խնդիրների լուծման բնականոն շարունակականությունն ապահովելու և երկիրը ներքին ու արտա­քին մարտահրավեր­նե­րից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ինչն էլ Ձեր անմնացորդ հայ­րե­նա­սի­րու­թյան և պատաս­խա­նատվության բարձր զգացումի շնորհիվ կարողացել ենք պատ­վով կատարել։

Այժմ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության տնօ­րե­նի պաշտոնից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր համատեղ ծառայության և իմ նկատ­մամբ ցուցա­բե­րած վստահության համար, միաժամանակ լիահույս եմ, որ ունենալով հատուկ խառնվածք և հաստա­տուն կամք, հետայսու ևս կշարունակեք արդար և անկողմնակալ իրականացնել լիազորու­թյունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայո­ղա­կան պարտականությունները։

Հույսով եմ նաև, որ մեր բոլորի տեսլականը՝ Ազգային անվտանգության ծառայությունը դարձ­­նել ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում լավագույն հատուկ ծառայու­թյուն­նե­րից մեկը, իրատեսական է, քանզի Ծառայության կուռ և բանիմաց անձնակազմն իր տքնա­ջան աշխատանքով ունակ է լուծել հա­մակարգի առջև ծա­ռա­ցած ցանկացած հիմ­նախնդիր։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրա­պե­տության երրորդ Նախագահին՝ իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության և մեր պետականության ամրապնդման գործում Ազգային անվտանգության ծառայությանը մշտապես գոր­­ծուն աջակցելու համար։

Երախտիքիս խոսքն եմ հղում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և իրավապահ մարմինների իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաև այլ պե­տությունների գործընկեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ակտիվ համա­գոր­­ծակցության և փոխ­գոր­­ծակցության համար։

Հույսով եմ, որ Ազգային անվտան­գության մարմինների գործունեությունը, համակարգի աշխատակիցների մաս­նա­­գի­տա­կան բարձր պատրաստվածությունը, հմուտ և գրագետ աշխատան­­քը, ամենա­կարևո­րը՝ ան­մնա­ցորդ նվիր­ումը և պարտ­­քի բարձր գիտակցումն ի շահ մեր Հայ­րենիքի, մշտապես հարգանքի և արժանի գնահատանքի կարժանանան»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ստորագրել է Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը: ՀՀ նախագահի մայիսի 10-ի հրամանաով Գեորգի Կուտոյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Հայերեն

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները