Հասարակական

Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է «Լույս» հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին

2 րոպեի ընթերցում

Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է «Լույս» հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարել է իր և հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված բաց նամակում Կարաասլանյանը հայտնել է, որ մայիսի 10-ին «Լույս»-ի աշխատակազմին ծանուցում է ներկայացվել հիմնադրամիաշխատակազմի գործունեության դադարեցման մասին։

«Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած , կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի ևս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով»,- ասված է բաց նամակում:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը իր նամակում նշում է, որ գիտելիքի և երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։

«Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա և ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է: Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույսի» կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս և ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»,- ասված է Ժաքլին Կարաասլանյանի նամակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում