Քաղաքականություն

Փաշինյանն առաջարկել է ՀՀ նախագահին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն առաջարկել է ՀՀ նախագահին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- ասվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում