Վիգեն Սարգսյանը գաղտնազերծել է, թե ինչով է զբաղվելու նախարարի պաշտոնը թողնելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը շարունակելու է ծառայել Հայաստանին ու հայ ժողովրդին: Լրագրողների հետ հանդիպմանը նա հստակեցրեց, որ դա անելու է ամենատարբեր ձևով:

«Իմ համոզմամբ, մասնագիտական աշխատանքը՝ հենված գիտելիքի, փորձի վրա, միշտ անհրաժեշտ է, լինի դա հասարակական, քաղաքական ոլորտում, մանկավարժական աշխատանքի տեսքով: Խոստանում եմ, որ իմ ծառայությունը լինելու է բազմազան, բազմատեսակ: Ես շարունակելու եմ մնալ քաղաքական գործունեության դաշտում, կարծում եմ, որ մի փոքր ժամանակ կհատկացնեմ մանկավարժական գործունեությունս վերականգնելուն, որովհետև վերջին տարիներին աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով ի վիճակի չեմ եղել դրանով զբաղվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ մի փոքր ավելի ժամանակ կհատկացնի իր ընտանիքին: Նախատեսում է պլանավորել լիարժեք արձակուրդ, ինչի հնարավորությունը չի ունեցել վերջին 23 տարվա ընթացքում:

«Եվ կարծում եմ, որ ավելի շատ ժամանակ կհատկացնեմ իմ սիրելի զբաղմունքին՝ ընթերցանությանը, ընկերներիս հետ շփմանը: Դա իր մեջ դրական բաներ է պարունակում: Ծառայել հայրենիքին, նշանակում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Ի դեպ, պետական կառավարումը իմ մասնագիտությունն է, հետևաբար ինչով էլ զբաղվեմ, կապված է լինելու իմ մասնագիտության հետ»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:

2016 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը մայիսի 8-ին ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել է, որ բացառում է աշխատանքը նոր ձևավորվող կառավարությունում:
Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով