Քաղաքականություն

ՀՀ  նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

2 րոպեի ընթերցում

ՀՀ  նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ: Նրան վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ազգային գերակայությունների օրակարգը մշակելու ու պետության բնականոն գործընթացը ղեկավարելու ծանր պատասխանատվության առջև: Լայն տարողություն ունեցող այս հանձնառության ստանձնումը ենթադրում է մնայուն մարտահրավերների դիմագրավման կողքին, Հայաստանի վերածննդից ի վեր, անցնող 27 տարիների ընթացքում իրագործված ձեռքբերումների ամրապնդումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀԲԸՄ ուղերձում:

ՀԲԸՄ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին լավագույնն է մաղթում իր բոլոր նախաձեռնություններում:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներՌուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը:

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու առիթով, որն արտահայտում է Հայաստանի ժողովրդի կամքը` հրատապ եւ վճռական փոփոխությունների հասնելու ճանապարհին: Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր հայերի հետ, մենք պատրաստակամ ենք,ինչպես միշտ, ոչ միայն աջակցել, այլեւ շարունակաբար նպաստել Հայաստանի արդար եւ խաղաղ զարգացմանը: Այս նոր շրջադարձը նաեւ հնարավորություն է տալիս աշխարհի հայության ոգեւորությունն ու գիտելիքներն ուղղել Հայաստանի եւ Արցախի զարգացմանը»,-նշված է շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում