Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության 13 պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության 13պատգամավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ պատգամավորներն են Մանվել Գրիգորյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը, Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, Սեդրակ Սարոյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արայիկ Գրիգորյանը,Աշոտ Արսենյանը և Արման Սահակյանը:

Խորհրդարանը մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Նրա օգտին քվեարկեց 59 պատգամավոր, Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեց 42 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում