Պաշտոնական

Ալեքսան Հարությունյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի և օգնականի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Ալեքսան Հարությունյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի և օգնականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լիազորությունները դադարեցնելուց առաջ ստորագրել է որոշումներ, ըստ որոնց՝ սեփական դիմումների համաձայն՝ պաշտոններից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարը և վարչապետի օգնականի պաշտոնակատարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության տեղեկատվական e-gov.am կայքը, Ալեքսան Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում